«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը ստեղծվել է որպես հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար, շարունակում է լայն տարածում գտնել։
Իմ հանրային «Նոյյան Տապան» ձևավորելու գաղափարը, որի նպատակն է մեկտեղելու բոլոր առողջ և հետաքրքիր գաղափարները, որտեղ աշխատանքի պատրաստ մարդիկ կգտնեն իրենց տեղը, մեծ հետաքրքրություն է առաջացրել։
Այս նախաձեռնությանը աջակցություն են հայտնել բազմաթիվ ուժեր, անհատներ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական նախաձեռնություններ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից։
Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր արձագանքների հեղինակներին և հայտնում, որ պատրաստ եմ հանդիպելու և քննարկելու բոլոր առաջարկները։
Հատկապես կարևորում եմ այն հանգամանքը, որ նախաձեռնությանը դրականորեն արձագանքած և համատեղ աշխատանքի պատրաստակամություն հայտնող անձերից և ուժերից որևէ մեկը չի բարձրացրել նախընտրական ցուցակում տեղի կամ կազմի հարցը։
«Մեր սկզբունքն է. կարևորը պետությունն է, ոչ թե պաշտոնը, կարևորը մանդատը չէ, այլ՝ աշխատանքի արդյունքը»,- նշել եմ։
Այսօր տարածվեց «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» հայտարարությունը, որով աջակցում են «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը։
Ավելի վաղ ես անդրադարձել էի նրանց հասցեին, ովքեր «Առաջարկ Հայաստանին» հայեցակարգի շրջանակում նրանց մեղադրում էին պրոռուսականության մեջ։