Այս օրերին, երբ «Առաջարկ Հայաստանին» հայեցակարգի շուրջ ընթանում են ակտիվ քննարկումներ, ուշադրություն է արժանի մի կարևոր փաստ։ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտնել է իր անվերապահ աջակցությունը «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։
Այս աջակցությունը հստակ ցույց է տալիս, որ նախաձեռնությունը դուրս է գալիս ավանդական սահմաններից և դառնում է միջազգային նշանակության հարթակ։ Այն դարձել է յուրօրինակ հարթակ, որի շրջանակում աշխարհի բոլոր հայերը կարող են անմիջական մասնակցություն ունենալ Հայաստանի Հանրապետության առաջ կանգնած ճգնաժամից դուրս գալու մոտեցումների և առաջարկների ձևավորմանը։
Այս իրադարձությունը ցույց է տալիս, որ նախագիծը գրավում է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքի հայաշատ համայնքների ուշադրությունը՝ ԱՄՆ-ից, Մերձավոր Արևելքից, Ֆրանսիայից, Իրանից, Լատինական Ամերիկայից։ Այսպիսով, կարելի է ակնկալել, որ առաջիկայում կհնչեն նոր մեղադրանքներ՝ «պրոեվրոպականության», «պրոամերիկյանության», «պրոբրազիլականության», «պրոֆրանսիականության», «պրոմերձավորարևելյանության» մասին։ Սակայն, ես կարծում եմ, որ դա ոչ այլ բան է, քան փորձ է հայերի միավորման և համախմբման գործընթացը խոչընդոտելու։ Իրականում, մենք բոլորս միասին կարող ենք մեր երկիրը դուրս բերել այն փոսից, որի մեջ այն հայտնվել է։