Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից դպրոցականների նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Մարտի 29-ին, Ծաղկազարդի օրը, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի քանի անձի նկատմամբ։

Հարուցվել է գործ Դ.Մ.-ի, Մ.Մ.-ի և Գ.Գ.-ի նկատմամբ։

Դ.Մ.-ին մեղադրում են Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։

Մ.Մ.-ին մեղադրում են 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանությանն աջակցելը, և 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը։

Իսկ Գ.Գ.-ին մեղադրում են 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանությունը կազմակերպելը, և 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը, իր քաղաքական կուսակցության անդամների և անվտանգության ծառայության աշխատակիցների հետ միասին մուտք էր գործել Սուրբ Աննա եկեղեցի՝ պատարագի ընթացքում։ Միջադեպի մասնակիցներն էին համարվում 12-րդ դասարանի աշակերտներ։