Հայաստանում կոռուպցիայի ընկալումը կանգ է առել և թեթևակիորեն վատացել

Համաձայն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի 2025 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) զեկույցի, կոռուպցիան աշխարհում խորանում է, և այս միտումը վերաբերում է նաև Հայաստանին։

Հայաստանում կոռուպցիայի ընկալումը 2020 թվականից հետո կանգ է առել։ 182 երկրների ցանկում մեր երկիրը զբաղեցնում է 65-րդ տեղը՝ 46 միավորով։

Զեկույցում նշվում է, որ նույնիսկ ժողովրդավարական երկրներում կոռուպցիայի աճ է արձանագրվում առաջնորդության անկման պայմաններում։ Ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակում ԿԸՀ-ի 80 միավորից բարձր միավոր ստացած երկրների թիվը նվազել է 12-ից մինչև 5։

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը զեկույցի հրապարակումից հետո փորձեց ներկայացնել իրականությունը ավելի դրական լույսի ներքո՝ նշելով, թե Հայաստանի 2025 թվականի արժեքը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է մեկ միավորով։

Այնինչ, եթե նայենք ավելի լայն պատկերին, կտեսնենք, որ 2018-2025 թվականների ընթացքում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը բարելավվել է, սակայն 2020 թվականից հետո առաջընթացը կանգ է առել, և նկատվում է թեթև հետընթաց։

2018-2020 թվականներ → Կտրուկ բարելավում (35 միավորից մինչև 49 միավոր)։
2020-2025 թվականներ → Բարելավումը կանգ է առել, մի քիչ էլ վատացել (49 միավորից մինչև 46 միավոր)։

Այսպիսով, Հայաստանում կոռուպցիայի ընկալումը 2018 թվականից ի վեր աճել է գրեթե 31,4 %-ով։

Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ԿԸՀ-ի արժեքը կազմել է 35 միավոր, իսկ 2026 թվականին այն աճել է 10 միավորով։

Հայաստանը 182 երկրների ցանկում Քուվեյթի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Նամիբիայի և Սենեգալի հետ կիսում է 65-69-րդ տեղերը։ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 30-31-րդ տեղը՝ ԵՄ անդամ 27 երկրներից միայն երեքի (Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա) հետ միասին, որոնց ցուցանիշները նույնպես ցածր են։

Այս ցուցադրումը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն բարեփոխումները դեռևս չեն տալիս գործարարների և փորձագետների ակնկալած արդյունքները։ Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ, ինչը վկայում է այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարում դեռ շատ անելիքներ ունի։