Հոգևորականների կողմից հրապարակված հայտարարությունը՝ անհիմն և կեղծ էջերի գործն է

Իմ անունը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է, և ես պետք է հստակեցնեմ հրապարակվելիք հայտարարության շուրջ առաջացած շփոթությունը։ Պետք է հասկանալ, որ Եկեղեցին նման հրապարակային, անհատական հայտարարություններ երբեք չի անում։

Եթե ուշադիր ուսումնասիրեք այդ թուղթը, կնկատեք, որ այն գրված է այն ոճով, որը բնորոշ է Տարոն Չախոյանին, Վահագն Ալեքսանյանին կամ նրանց նման մարդկանց։ Այն չի կարող լինել եկեղեցական հայտարարություն, քանի որ դրա ձևը և տրամաբանությունը բացահայտորեն իշխանական, ոչ թե եկեղեցական են։

Այս հայտարարությունը օրինական չէ։ Այն նույնիսկ չի համապատասխանում հիմնարար ձևական պահանջներին։ Օրինակ, ստորագրությունները չեն կարող գտնվել հայտարարության տեքստից առանձին՝ մեկ էջի վրա, իսկ մյուսի վրա։ Բացի այդ, այն չի պարունակում հայաստանյան թեմակալ առաջնորդների անունները, ինչպիսիք են Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան սրբազան Հակոբյանը կամ Սյունիքի թեմի առաջնորդ Մակար սրբազանը։ Նարեկ սրբազանը նույնիսկ հստակ հայտարարել է, որ այդ հայտարարության հետ կապ չունի։

Ստացվում է, որ թեմակալ առաջնորդների մեծ մասը չի մասնակցել այդ գործընթացին։ Եկեղեցում նման հարցեր լուծվում են այլ կերպ, ոչ թե անհատական հայտարարություններով։

Այս հայտարարության հեղինակները կարող են հրապարակում ցանկացած մեկի մասին ինչ-որ մի բան պահանջել, բայց դա չի նշանակում, որ դա եկեղեցու պահանջ է։ Ստորագրությունները պետք է ուղղված լինեն կոնկրետ կառույցի, օրինակ՝ կարգապահականի, իսկ այս դեպքում դա չէ։ Եթե նրանք ցանկանում էին հրապարակումը ուղղել, պետք է դա անեին Վեհափառին՝ Ամենայն հայոց կաթողիկոսին։ Եթե Վեհափառի անունը բացակայում է, ապա այն անհամարժեք է, անկախ ստորագրողների թվից։

Ինձ թվում է, որ ստորագրողներն անգամ տեքստին ծանոթ չեն եղել։ Այս հայտարարությունը անլուրջ է, անհիմն է և տարածվում է կեղծ հարթակներով։ Տեսանյութերի մասով էլ կեղծումներ են կատարվում։ Օրինակ, Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը սարքված են արհեստական բանականության միջոցով։

Այս ամենը հերթական փորձ է տգետ մասսայի մոտ Եկեղեցու նկատմամբ տրամադրություն ստեղծելու համար։ Մեր Եկեղեցին ղեկավարվում է Ամենայն հայոց հայրապետի կողմից, և նման անհիմն քայլերով Նիկոլ Փաշինյանն ու իր ենթակայության տակ գտնվող կառույցները փորձում են կոպտորեն միջամտել Եկեղեցու ներքին գործերին, ինչն արգելված է Սահմանադրությամբ։

Այս հարցում ես հավատարիմ եմ պաշտելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. մեծագործ և աստվածարյալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։