Խստագույն դատապարտում իշխանական հովանավորչությամբ կազմակերպված արշավի դեմ
Որպես հոգևորական, ես խստագույնս և աներկբա դատապարտում եմ դեկտեմբերի 18-ին իշխանական հովանավորչությամբ և ութ եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված ամոթալի ու սրբապիղծ արշավը Հայ Եկեղեցու Սրբության սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։ Այս գործողությունը, որը կատարվել է կալանավայրից, պարզապես ներեկեղեցական տարաձայնություն կամ անհամաձայնություն չէ։ Այն գիտակցված հարված է մեր դարավոր հոգևոր ինքնության բաբախող սրտին, փորձ՝ խարխլելու այն […]









