Wednesday, 20 May 2026
Քաղաքական

Ֆրանսիայի նախագահի և Ուկրաինայի նախագահի այցը Երևան «եվրոպական արժեքներ» է թողել Նիկոլ Փաշինյանի դեմքին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Երևան կատարած այցի հետևանքներին։

Նրա խոսքով՝ այս այցը «եվրոպական արժեքներ» է թողել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքին։ Զախարովան նշել է, որ իրավապահ մարմիններին պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում բացահայտեն բոլոր հանգամանքները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։

Նա նաև կոչ է արել հունիսի 7-ը հռչակել Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր։ Այս հայտարարությունը հաջորդում է Փաշինյանի և երևանցի կնոջ միջև տեղի ունեցած բանավեճին, որը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում։

Գայանե Վարդանյան

About Author