Եկեղեցական ճնշումը և քաղաքական խաղը
Հայաստանի հանրային և քաղաքական կյանքում ստեղծված լարվածության նոր ալիք է բռնել իշխանությունները։ Ըստ աղբյուրների, վարչակարգի պարագլխի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսների անունից հրապարակվել է հայտարարություն, որում կոչ է արվում դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, հավաքվել Մայր Աթոռի մոտ և պահանջել Կաթողիկոսի հրաժարականը։ Այս գործողությունը, որը նման է 2018-2019 թվականներին դատարանների շրջափակմանը, իրականացվում է «հավատավոր ժողովուրդ»-ի անունից։ […]









