Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականները դատապարտել են Հայաստանի իշխանությունների գործողությունները
Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ, Միջին Ասիայից մինչև Բելառուս և Մոլդովա տարածված Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականների, թեմական խորհրդի և տարբեր քաղաքների ծխական խորհուրդների ատենապետերի ու ներկայացուցիչների ժողովի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, որում խստորեն դատապարտվում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող գործողությունները։ Հայտարարության մեջ նշվում է, որ հոգևորականները խորապես մտահոգված են և դատապարտում են իշխանությունների […]









