Friday, 22 May 2026
Կարծիք

Իշխանությունն ապավինում է անգործության, իսկ բնակիչները՝ իրենց ուժերով կառուցում են ապագան

Արաքս համայնքի գյուղերում տեղի ունեցած իրադարձությունները հստակ ցույց են տալիս համայնքապետարանի և բնակիչների միջև եղած տարբերությունը։

Արաքս համայնքի Գրիբոյեդով գյուղի կանգառը, որը կառուցվել է համայնքապետի ճաշակով, հակադրվում է նույն համայնքի Առատաշեն գյուղի կանգառին։ Ի տարբերություն առաջինի, երկրորդը կառուցվել է բնակիչների կողմից՝ իրենց միջոցներով։ Այս տարբերությունը խորհրդանշում է երկու տարբեր մոտեցումների միջև եղած անդունդը։

Առատաշեն գյուղի բնակիչները, հույսերը կտրելով համայնքի ղեկավարության վրա, ստեղծել են «Զարգացման բարեգործական հիմնադրամ»։ Յուրաքանչյուր բնակիչ ամեն ամիս իր ցանկությամբ հանգանակություն է անում հիմնադրամին, և այդ միջոցներով իրականացվում են կոնկրետ, տեսանելի նախագծեր։ Օրինակ, հիմնադրամի միջոցներով ոչ միայն կառուցվել է նոր կանգառ, այլև փոխվել են գյուղի լուսատուները, ներկվել են հետիոտնային անցումները։

Այսպիսով, մինչև համայնքապետարանի պատասխանատուները ստանում են իրենց աշխատավարձը՝ անգործության համար, Առատաշենի բնակիչները ցույց են տալիս, որ կարելի է ինքնուրույն լինել և ստեղծել ավելի լավ ապագա՝ առանց իշխանության ակտիվ մասնակցության։ Այս իրադարձությունը հարց է տալիս՝ թե ինչու է իշխանությունը, որը պետք է ծառայում լինի բնակիչներին, այնքան հաճախ անգործության մեջ մնում, իսկ բնակիչները ստիպված են լինում փոխարինել իրենց ղեկավարներին։

Մարիամ Խաչատրյան

About Author