Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի վրա քրեական գործ հարուցել հենց սիրո օրը։ Սա պարզապես օրացուցային ընտրություն չէ։ Սա ուշադրության շեղման հստակ հաշվարկված քայլ է։ Երբ հասարակությունը զբաղված է տոնով, սրտիկներով ու շնորհավորանքներով, իշխանությունը ցույց է տալիս, որ իր համար սեր չկա՝ ոչ Եկեղեցու հանդեպ, ոչ ազգային արժեհամակարգի հանդեպ։
Եկեղեցին այն մարմինն է, որը դարերով մեզ տվել է սիրո ամենախոր ընկալումը՝ սեր Աստծո հանդեպ, սեր ընտանիքի հանդեպ, սեր հայրենիքի հանդեպ։ Սա քաղաքական ուղերձ է։ Անբարո քաղաքականության ուղերձ է և հասարակության զգայարանների վրա խաղալու փորձ է։
Ընտրությունը մերն է՝ խոսել, գործել թե՞ լռել։
—
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։
—
Փաշինյան Նիկոլը չի խորշում դիմել իր ձեռք տակ եղած բոլոր հնարավոր միջոցներին՝ տապալելու եպիսկոպոսած ժողովը։
Այս վիճակը միայն Տիգրան Մեծի պողոտայում չէ․ ամբողջ քաղաքն է վերածվել փոսերի քարտեզի։ 1 մլրդ 128 մլն պարգևավճար նրա համար, որ փոսալցման համար նախատեսված 4 մլրդ լավ եք մսխել։ Պուշկին Կողբացիից մինչև Պուշկին Բյուզանդ 15-ից ավելի փոս հաշվեցի։ Եվ խոսքը պարզապես մանր թերությունների մասին չէ։ Նախ՝ նման «երաշխիք» իրեն ոչ ոք չի տվել։ Դա իր երևակայության արգասիքն է։