Իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները, որոնք վերաբերում են Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների իսկության պարզմանը, հասանելի են դարձել դեռևս նախորդ տարվա նոյեմբերից։
Փորձագիտական եզրակացությունները, որ ստացվել են երեք տարբեր պետություններից, ամբողջությամբ հաստատում են սրբազանի պնդումը՝ այն մասին, որ նա որևէ կերպ չի մասնակցել տեսագրությունների բովանդակության ստեղծմանը։
Փորձագետների կողմից հանգած հիմնական եզրակացությունները հետևյալն են․
1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է։ Այն ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների (սաֆթվեր) կիրառմամբ։
2. Տեսարանները իրական չեն։ Դրանք օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել։
3. Անձանց նույնականացումն անհնարին է։ Տեսագրության մեջ պատկերված անձանց հավաստի նույնականացումն անհնարին է կատարել։
Այս հիմնական եզրակացությունների հետ մեկտեղ, փորձաքննության ընթացքում կատարվել են նաև այլ կարևոր հայտնաբերումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են տեսագրության կեղծարարության մասին։
Մոտակա օրերին ես կհրավիրեմ մամուլի ասուլիս՝ միջազգային փորձագիտական եզրակացությունները հանրությանը ներկայացնելու և դրանց մանրամասները հրապարակելու նպատակով։