Այսօր Եվրոպայի հայկական միությունների ֆորումը հրապարակեց հայտարարություն, որով իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը։ Ֆորումը պատրաստակամ է նպաստելու քննարկումների կազմակերպմանը և ակտիվ ներգրավվածության ապահովմանը Եվրոպայի հայ համայնքներում։
Այս հայտարարությունը հաստատում է, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը գաղափարական և կազմակերպչական հաջողություն է ապրում։ Այն դարձել է հարթակ, որտեղ կարևոր գաղափարներ և առաջարկներ են ձևակերպվում և քննարկվում։
Այս նախաձեռնության հաջողությունը հիմնված է դրա համախմբողական բնույթի վրա։ Այն չի ունենում բաժանարար գծեր կամ թշնամիներ, քանի որ նպատակն է համախմբել համայն հայությունը՝ համակարգային լուծումներ գտնելու և ազգային վերածննդի համար։
Այս հաջողության ֆոնին ես կցանկանայի նորից հիշեցնել Գագիկ Ծառուկյանի կարևոր միտքը, թե «ռուսամետ» կամ «արևմտամետ» պիտակավորումները, որոնք հաճախ հանդիպում են հայկական քաղաքական խոսույթում, իրականում թուլացնում են մեր ազգին և օգնում են թշնամուն։
Այս պատճառով էլ առաջարկում եմ խուսափել այս պիտակավորումներից և կենտրոնանալ ծրագրի բովանդակության վրա։ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը նախատեսում է երկարատև հետպատերազմյան վերականգնման ծրագիր, որի իրական արդյունքները կարող են ապահովվել միայն համատեղ աշխատանքի, համայն հայության մասնակցության և համախմբված ջանքերի միջոցով։
Այս աջակցությունը ցույց է տալիս, որ նախաձեռնությունը հասնում է իր նպատակներին և արձագանք է գտնում տարբեր համայնքներում, ինչը հանգեցնում է դրանց աջակցությանը։