Ինչպես հաղորդում են ԱՄՆ վարչակազմի աղբյուրները, ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ ռազմական գործողության առաջին երկու օրերին մոտ 5,6 միլիարդ դոլարի արժողությամբ զինամթերք են ծախսել։ Այս տվյալները, թերթի տեղեկացմամբ, մարտի 9-ին Պենտագոնի ներկայացուցիչները հայտնել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներին։
Ըստ աղբյուրների՝ վարչակազմն արդեն այս շաբաթ օրենսդիրներին կներկայացնի մինչև մի քանի տասնյակ միլիարդ դոլարի չափով լրացուցիչ միջոցների տրամադրման պահանջ ռազմական կարիքների համար։
Պարբերականը նշում է, որ Պենտագոնի գնահատումները միայն սաստկացրել են որոշ օրենսդիրների անհանգստությունը՝ կապված այն հանգամանքի հետ, թե որքան արագ են ԱՄՆ զինված ուժերը սպառում առավել արդիական սպառազինությունների սահմանափակ պաշարները։
Հասարակայնության հետ կապերի գծով ԱՄՆ պատերազմի նախարարի օգնական Շոն Փառնելը հայտնել է, որ ամերիկյան զինված ուժերը «ունեն անհրաժեշտ ամեն ինչ ցանկացած խնդիր ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում կատարելու համար»։
Ավելի վաղ The New York Times թերթը ներկայացրել էր գնահատումներ, որոնց համաձայն Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ ծախսել է մոտ 6 միլիարդ դոլար Իրանում ռազմական գործողության առաջին շաբաթվա ընթացքում, որից մոտ 4 միլիարդ դոլարը ծախսվել է զինամթերքի համար։
Այս ռազմական գործողությունը սկսվել է փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ուժերի նախաձեռնած հարձակման առաջին օրը, երբ սպանվել էր 86-ամյա այաթոլլահ Ալի Խամենեիին։