Երևանում փոսերի պատճառով ավտովթարների թիվը հասել է 45-ի, իսկ քաղաքացիները ստիպված են վճարել միլիարդավոր գումարներ

Երեկ երեկոյան Երևանի տարբեր վարչական շրջաններում փոսերի պատճառով միանգամից 45 մեքենա են ենթարկվել ավտովթարների։ Յուրաքանչյուր մեքենայի վրա սպասարկման միջին ծախսը կազմել է 30-ից մինչև 50 հազար դրամ։

Այս իրավիճակը ավելի է խորացնում քաղաքացիների դժգոհությունը, որոնք արդեն իսկ ունեն հարկային պարտքեր և ենթարկվում են տույժերի ու տուգանքների, քանի որ չեն կարողացել ժամանակին վճարել իրենց մեքենաների գույքահարկը։

Այս ամենի ֆոնին պարզվում է, որ 4 մլրդ դրամի փոսալցման ծրագրի իրականացման արդյունքում պատասխանատուները պարգևատրվել են 1 մլրդ 128 մլն դրամով։ Այս տեղեկությունները հրապարակել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում։ Նա նշել է, որ այս իրադարձությունները ցույց են տալիս, որ ոչ թե քաղաքացիներին են տրամադրում միջոցներ, այլ հակառակը՝ քաղաքացինները են տալիս։

Հասմիկ Սարգսյանը նույնպես իր տեսանյութում անդրադառնում է Երևանի տրանսպորտային բարեփոխումների ձախողումներին։