Wednesday, 20 May 2026
Կարծիք

Հայաստանում վարկերի ծավալի և վարկառուների թվի վերաբերյալ հստակեցում

Ցանկանում եմ հստակեցնել Հայաստանում վարկերի ծավալի և վարկառուների թվի վերաբերյալ տվյալները, որոնք վերաբերում են իմ ապրիլի 27-ի հրապարակմանը։

Հայաստանում վարկառուների թիվը գերազանցում է 2 միլիոն 400 հազարը։ Այս ցուցանիշը ներառում է ինչպես բանկերի, այնպես էլ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը։

Պետք է նշեմ, որ վարկերի ծավալը 2021 թվականից հետո աճել է առնվազն 300 հազարով։ Այս աճը պայմանավորված է փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև կառուցապատման ոլորտի կողմից վարկերի նկատմամբ պահանջարկի զգալի աճով։

Վարկերի ընդհանուր ծավալը վերջին 5 տարում, մասնավորապես՝ 2021 թվականից սկսած, 4-4,5 տրլն դրամից, 2026 թվականի փետրվարի դրությամբ հասել է 8 տրլն դրամի և ավելի։ 2025 թվականի կեսերին գրանցված 7 տրլն դրամի ծավալը վերաբերում է հենց այս ընթացիկ տարվա տվյալներին։

Այս թվերի համադրությունը ցույց է տալիս, որ վարկերի ծավալը աճում է ոչ միայն բացարձակ թվով, այլև՝ վարկերի միավորների թվաքանակով։ Դա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցրած 2 միլիոն 450 հազար վարկառուների թիվը վերաբերում է հենց վարկերի միավորների թվաքանակին։ Պետք է ընդգծել, որ մեկ մարդը կարող է ունենալ մի քանի վարկ։

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 միլիոն 450 հազար վարկառուների թիվը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը։

Ինչ վերաբերում է ավանդների ծավալին, ապա պետք է նշել, որ իմ պատգամավորական գործունեության ընթացքում ես հեղինակել եմ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման շեմը բարձրացնելու մասին» օրենքը։ Այս օրենքի շրջանակներում ես ունեցել եմ և շարունակում ունեմ մանրակրկիտ տեղեկատվություն ավանդների ծավալի, կառուցվածքի և դինամիկայի վերաբերյալ։

Ավանդատուների և վարկառուների շրջանակները, որպես կանոն, տարբեր են։ Իսկ վարկ չեն վերցնում ավանդ ձևակերպելու համար, ինչը, ըստ էության, անտրամաբանական է։ ՀՀ-ում ավանդատուների 98,5 տոկոսն ունի մինչև 16 մլն դրամի ավանդներ, իսկ 1,5 տոկոսը՝ դրանից ավելի խոշոր ավանդներ։

Մարիամ Խաչատրյան

About Author