Արցախը հայաթափ անողներից մեկը (կամ՝ մի քանիսը), Արցախը դավաճանաբար հանձնելու քավորը, Արցախում հայերի էթնիկ զտում իրականացնողը (կամ՝ իրականացնողներից մի քանիսը) այսօր Երևան է ժամանել։ Նրանք քայլում են մեր քաղաքի փողոցներով և ցինիկաբար հայտարարում, որ Բաքվում կքննարկեն հայ գերիների հարցը։
Սա 21-րդ դարի գեբելսյան քարոզչամեքենայի կատարելագործված տարբերակն է։ Դահիճները ներկայանում են որպես մարդասերներ, իսկ զոհերին մնում է դահիճներով հիանալը և հետները սելֆի անելը։
Հայոց ցեղասպանությունից հետո ո՞վ է կարող պատկերացնել, որ Ջեմալի կամ Թալեաթի հետ սելֆի կանեն։
Այս իրադարձությունները, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից սպորտի և ՀՕԿ-ի գործերին պետական փնթի միջամտությունը, շուտով կհանգեցնեն միջազգային կառույցների արձագանքի և սանկցիաների։
Հայաստանը Եվրոպային ոչ մի քայլով չի մոտեցել, այլ դարձել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտ։ Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Աջակցություն ժողովրդավարական դիմադրությանը Հայաստանում» վերնագրով բանաձև։
Այս ամենը փափուկ ուժի կիրառման և հիբրիդային պատերազմի դրսևորումներն են։
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ


