Ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ։
Այսօր ես պետք է արձագանքեմ հանրության և լրատվամիջոցների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերին՝ կապված վերջին օրերին հայտնի դարձած տեսանյութի հետ, որտեղ դիմակավորված անձինք իրենց գործողություններով փորձում են ստեղծել խուճապ և բարձրացնել լարվածությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում։ Նման գործողություններն անընդունելի են և չեն կարող ունենալ իրենց տեղը հասարակական քաղաքական դաշտում։ […]





